slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենն ու փորձագետներն արժանացան գերատեսչական պարգևների

News_Image

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնադրման 20-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպության կայացման ու զարգացման գործում ներդրած զգալի ավանդի համար «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ–ի տնօրենը և կառույցի առաջատար փորձագետներն արժանացան գերատեսչական պարգևների։ 
Պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ «Դատափորձագիտական գործունեության դերն ու նշանակությունը իրավական համակարգում, արդի խնդիրները, զարգացման միտումներն ու հեռանկարները» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողովի բացման հանդիսավոր արարողության ժամանակ։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի հրամանով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 20-ամյա հոբելյանի կապակցությամբ, դատափորձագիտական գործունեության ընթացքում ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հետ սերտ և արդյունավետ համագործակցության համար Կազմակերպության տնօրեն Արգամ Հովսեփյանը պարգևատրվեց հուշանվերով:
Սասուն Խաչատրյանի հրամաններով՝ նշանակված փորձաքննությունների որակյալ և բարեխիղճ կատարման, գիտականորեն հիմնավորված արդյունքների ապահովման համար շնորհակալագրերի արժանացան Փորձաքննությունների ազգային բյուրոյի շինարարատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Արթուր Միրաքյանը, ապրանքագիտական փորձաքննությունների բաժնի պետ Հովհաննես Գաբրիելյանը, դատաբժշկական փորձաքննությունների բաժնի պետ Կարեն Մխիթարյանը, տնտեսագիտական և հաշվապահական փորձաքննությունների բաժնի պետ Լուսինե Ստեփանյանը, ձեռագրաբանական և հեղինակային փորձաքննությունների բաժնի պետ Մարգարիտա Ալոյանը:
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնադրման 20-ամյակի առթիվ, Քննչական կոմիտեի գործունեությանն օժանդակելու և արդյունավետ համագործակցության համար Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանը պարգևատրվեց հուշանվերով: 
Համագործակցության համար մեդալով պարգևատրվեցին Բյուրոյի տեսաձայնագրային, ֆոտոտեխնիկական և դիմանկարային փորձաքննությունների բաժնի պետ Վաղարշակ Քոչարյանը և ավտոտեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Դավիթ Դալլաքյանը,  իսկ հողագիտական և կենսաբանական փորձաքննությունների բաժնի պետ Աննա Պետրոսյանը պարգևատրվեց հուշանվերով: 
20-ամյա հոբելյանի կապակցությամբ Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արգամ Հովսեփյանին պարգևներ հանձնեցին նաև արտերկրից ժամանած գործընկերները:
«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ–ի նկատմամբ Հայաստանի Հանրապետության տարբեր գերատեսչությունների ղեկավարների, ինչպես նաև արտերկրի գործընկեր կառույցների ղեկավարների նման բարձր գնահատականներն ու ցուցաբերած վերաբերմունքն էլ ավելի է պարտավորեցնում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ–ի ողջ անձնակազմին իրենց լիազորված աշխատանքներն առավել բարձր պատասխանատվությամբ և նվիրումով իրականացնելու համար՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետությունում իրավական համակարգի կայացմանն ու իրավակարգի ամրապնդմանը։

27 September 2024